Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը գուցե տեղափոխվի ԱՊԼ

Սլովենիայի հավաքականի 29-ամյա դարպասապահ Յան Օբլակը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»:

Դարպասապահը կարիերայի փոփոխություն է ցանկանում և ծրագրում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա, հայտնում է Todofichajes-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ցանկանում է գնել 29-ամյա դարպասապահին, քանի, որ անգլիական ակումբը ցանկանում է բաժանվել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայից:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: