Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, և նա չի նախատեսում երկարաձգել այն։
Ըստ Sport.es-ի՝ Ռաբիոն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա»:
27-ամյա Ռաբյոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։