Յասին Բոունուն կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն

Մարոկկոյի դարպասապահ Յասին Բոունուն Մյունխենի «Բավարիայում» կփոխարինի վնասվածք ստացած Մանուել Նոյերին, ով այս մրցաշրջանում շարքից դուրս է եկել ոտքի կոտրվածքի պատճառով:

Marca-ի տեղեկություններով՝ «Սևիլիան» պատրաստ է բաց թողնել իր դարպասապահին, բայց միայն 50 միլիոն եվրոյի դիմաց։

Բունուն միայն վերջերս է երկարաձգել պայմանագիրը անդալուզյան ակումբի հետ մինչև 2025 թվականը, ինչի արդյունքում թարմացվել է նաև պայմանագրի ազատման կետը։ 31-ամյա Բոունուն դարձել է ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահներից մեկը՝ Մարոկկոյի հավաքականի հետ դուրս գալով կիսաեզրափակիչ։