Լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը կիսվել է Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների խաղի նշանակումից իր հույզերով։
«Այսօր ես ֆուտբոլի մրցավար եմ, և ինձ համար ԱԱ-2022-ի եզրափակիչը դատելը նման է աշխարհի գավաթը վեր բարձրացնելուն», – Մարչինյակի խոսքերն է մեջբերում Przeglad Sportowy-ն։
Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով՝ 19:00-ին։