World Cup 2022. Պաոլո Մալդինի. «Ես չեմ շփվում ֆուտբոլիստների հետ»

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ասել է, որ չի շփվել թիմի ֆուտբոլիստների հետ ԱԱ-2022-ում նրանց ելույթի ժամանակ։

«Ես չեմ շփվում ֆուտբոլիստների հետ, բացառությամբ այն, որ մի փոքր խոսել եմ Լեաուի հետ։ Չգիտեմ՝ ինչ պայմաններ ունեն այնտեղ, ինչ ծրագիր ունեն:

Թող վայելեն դա»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։