World Cup 2022. Լիոնել Մեսսիի մարզաշապիկներն Adidas-ի բոլոր խանութներում սպառվել են

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի «10» համարի մարզաշապիկներն Adidas-ի բոլոր խանութներում սպառվել են։

Ինչպես հաղորդում է AS-ը, աշխարհի տարբեր երկրներում գտնվող Adidas-ի պաշտոնական խանութներում Մեսսիի որևէ չափսի մարզաշապիկ չի մնացել, բոլորը վաճառվել են:

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ, որտեղ մրցելու է Ֆրանսիայի հավաքականի հետ։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով՝ 19:00-ին։