World Cup 2022. Էմիլիանո Մարտինես. «Երբ հանդիպում ես նրան, ուզում ես սեղմել նրա ձեռքը»

Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Լեոն լավ տղա է: Նա եսասեր չէ: Դուք դա հասկանում եք, երբ շփվում եք նրա հետ։ Մեսսին հայտնի է ամբողջ աշխարհում, ուստի, երբ հանդիպում ես նրան, ուզում ես սեղմել նրա ձեռքը»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի եզրափակչում կհանդիպի Ֆրանսիայի ընտրանու հետ, որը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 19:00-ին: