ՖԻՖԱ-ն հավաքականների մասնակցությամբ նոր մրցաշար կանցկացնի

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մրցաշար կկազմակերպի, որին կմասնակցեն տարբեր կոնֆեդերացիաների չորս հավաքականներ: «FIFA World Series»-ի ստեղծման մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Կարևոր է տարբեր մայրցամաքների հավաքականների միջև հանդիպումներն ավելի կանոնավոր անցկացնելը, նման գաղափարը համաձայնեցվել և մշակվել է։ Ծրագիրն է օգտագործել մարտի պատուհաններն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ու Ամերիկայի գավաթի տարիներին, և կազմակերպել ընկերական մրցաշարեր չորս տարբեր կոնֆեդերացիաների նույնքան հավաքականների միջև: Այսպիսով, բոլորը կկարողանան ունենալ ՖԻՖԱ-ի հովանու ներքո միմյանց հետ խաղալու փորձ»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: