World Cup 2022. Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը վարակվել է վիրուսով

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կինսլի Կոմանը վարակվել է վիրուսով՝ Արգենտինայի դեմ ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղից առաջ:

Ֆրանսիայի հավաքականը սոցիալական ցանցի իրենց պաշտոնական էջից հայտնել են, որ Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվողը չի մասնակցել երեկվա մարզմանը և նախազգուշական նկատառումներից ելնելով հանգրվանել է հյուրանոցում:

Այնուամենայնիվ, սպասվում է, որ Կոմանը պատրաստ կլինի Արգենտինայի հետ եզրափակիչ խաղին: