Հռոմի «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին նշել է, թե ներկայումս ում է համարում Ա Սերիայի լավագույն հարձակվող:
«Կարծում եմ՝ Վիկտոր Օսիմհենը: Նա միշտ գտնվում է անհրաժեշտ տեղում: Ստանալով գնդակը՝ նա անպայման գոլ է խփում, սակայն հանուն թիմի պատրաստ է զոհողությունների»,- Տոտիի խոսքը մեջբերում է TMW-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենն իտալական «Նապոլիի» կազմում մասնակցել է 14 խաղի, խփել 10 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում 23-ամյա նիգերիացու տրանսֆերային արժեքը: