Մադրիդի «Ռեալը» չի կարող իրեն թույլ տալ ֆինանսապես մրցակցել ԱՊԼ-ի ակումբների հետ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգհեմի համար։
Լրագրող Խորխե Պիկոնի խոսքով՝ «Արքայական ակումբը» փորձում է համոզել անգլիացուն հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդ, սակայն առայժմ գլխավոր խնդիրը գործարքի ֆինանսական մասն է։
Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ Բելինգհեմի համար վճարել պահանջվող 150 միլիոն եվրոն, մինչդեռ ԱՊԼ-ի ակումբները կարող են իրենց թույլ տալ նման ծախսեր։