Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ազատվել իր պատմության ամենաթանկ ֆուտբոլիստ Էդեն Ազարից։
Ինչպես հայտնում է Marca-ն, «արքայական ակումբի» ղեկավարությունը չի ցանկանում այլևս պահել բելգիացուն։
Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ որոշ ակումբներ պատրաստ են Էդենին պայմանագիր առաջարկել: Այսպես թե այնպես, ֆուտբոլիստը ցանկանում է հաջորդ ամառ տեղափոխվել ԱՄՆ։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում ընդամենը երեք հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։