«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայի նկատմամբ ներկայումս մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալն» ու «Չելսին»։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերով, երկու ակումբներն էլ արդեն հասցրել են առաջարկներ անել խորվաթին, սակայն ֆուտբոլիստի գինը բարձրացել է ԱԱ-2022-ում նրա հաջող ելույթներից հետո:
Հիշեցնենք, որ Գվարդիոլը Եվրոպայի ամենապահանջված երիտասարդ կենտրոնական պաշտպաններից մեկն է: