Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը ավարտեց միջազգային կարիերան

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը պաշտոնապես հայտարարել է, ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ցանկանում էր Բուսկետսին թիմում պահել առնվազն մինչև Եվրո 2024-ը, սակայն ֆուտբոլիստը որոշեց ավարտել միջազգային կարիերան։

Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել ԱԱ-2010-ը և Եվրո-2012-ը։