Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել ԱՊԼ։

«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին, հայտնում է Calciomercatoweb-ը:

«Թոշակառուները» ձգտում են ուժեղացնել կիսապաշտպանությունը Ժորժինյոյի և Ն’Գոլո Կանտեի մոտալուտ հեռանալու պատճառով:

«Ինտերը» պատրաստ է բաժանվել Բարելլայից, եթե նրա համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։