«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մոտ է թիմից հեռանալուն։ «Բեշիկթաշը» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ և պատրաստ է նրան պայմանագիր առաջարկել, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
«Ծեր սինյորան» արդեն բանակցել էր Մեմֆիսի հետ անցած ամառ, սակայն կողմերը չէին կարողացել պայմանավորվել տրանսֆերի շուրջ։
Դեպայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: