Կատալոնական «Բարսելոնան» չի կորցնում հաջորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոյին ձեռք բերելու հույսը։
Ինչպես հաղորդում է Sport-ը, ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ հարձակվողը նոր պայմանագիր չի կնքի «իշամեղուների» հետ և հեռանա 2023 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ վերջերս շատ էին խոսակցությունները, որ Մուկոկոն մոտ է «Բորուսիայի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը Բունդեսլիգայում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։