Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է թիմի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, երրորդ տեղը՝ ռուս կիսապաշտպան Իլզատ Ախմետովը:
Հիշեցնենք, որ 22-ամյա հայ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրած 16 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: