«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան պատմել է, թե ինչպես է նա փոխվել ՄՅՈՒ-ի կազմում հանդես գալուց ի վեր։
««Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալուց հետո ես շատ եմ փոխվել։ Այստեղ ես ավելի հասունացա և ինձ զգում եմ թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը։ Ես կարող եմ պատասխանատվություն ստանձնել, լինել առաջնորդ:
Փորձում եմ իմ պահվածքով օրինակ ծառայել, խորհուրդներով օգնում եմ երիտասարդներին։ Բայց ամենակարևորը լավ խաղալը շարունակելն է»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: