Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդից մեկնել է Դուբայ, հայտնում է DAZN-ի լրագրող Սերխիո Կվիրանտեն Թվիթերում:
Կրիշը Մադրիդի «Ռեալում» երկու օր մարզվում էր մարզավիճակը պահպանելու համար, իսկ Դուբայ ամենայն հավանականությամբ մեկնել է բանակցելու նոր ակումբի հետ:
Պորտուգալացի ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված միակ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» է, որը պատրաստ է վճարել տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ: