«Ատլետիկոն» Լոնդոնի «Չելսիին» առաջարկել է ձեռք բերել իր երկու հարձակվողներին:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, մադրիդյան ակումբը լոնդոնյան ակումբին առաջարկել է Ժոաո Ֆելիշի և Մատեուս Կունյայի ծառայությունները։
«Չելսիի» ղեկավարությունը կարող է դիտարկել այս տարբերակները Արմանդո Բրոյայի վնասվածքի պատճառով, ով մրցաշրջանի մնացած հատվածում չի խաղա:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիքսը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում:
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։