«Ատլետիկոն» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսակայով։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մադրիդյան ակումբը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
«Կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել 24-ամյա պաշտպանին, քանի որ նա ներառված չէ մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նա թիմում է 2019 թվականի հուլիսից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: