ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հաստատել է, որ 2025 թվականից ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի 32 թիմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Ինֆանտինոյի հավաստմամբ՝ մրցաշարի ձևաչափի մանրամասները դեռ կքննարկվեն և կհամաձայնեցվեն, բայց այն նման կլինի հավաքականների մասնակցությամբ Մունդիալին:
32 մասնակիցներով մրցաշարն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել նախորդ տարի Չինաստանում, սակայն համաճարակի պատճառով չեղարկվեց։