Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի մարզումը Ֆրանսիայի դեմ Կատարում ավարտին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղից 3 օր առաջ, հայտնում է AS-ը:
Լեոն աշխատել է մարզասրահում: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողի ընդհանուր խմբում չմարզվելը կապ չունի որևէ վնասվածքի հետ:
Արգենտինա – Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին, «Լուսաիլ» ստադիոնում: