«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է պայմանագրի երկարաձգումից քանի որ նրան չի բավարարում պայմանագրի ֆինանսական կողմը: Վինգերը այժմ ստանում է շաբաթական 200.000 եվրո, սակայն ցանկանում է ստանալ շաբաթական 300.000 եվրո:
«Չելսին» պատրաստ չէ վճարել այդ գումարը նրան։