Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը շուտով կերկարաձգի պայմանագիրը իր ակումբի հետ:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամռանը: Կողմերը շուտով կսկսեն բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
Նշենք, որ Տոնի Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։