Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ հաջորդ ամառ ձեռք բերել աջ պաշտպան, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, «սերուցքայինների» մարզչական շտաբը գոհ է Դանի Կարվախալից և Լուկաս Վասկեսից։
Հիշեցնենք, որ 2013 թվականից Մադրիդի «Ռեալի» գլխավոր աջ պաշտպանը Դանի Կարվախալն է։
Ինչ վերաբերում է Վասկեսին, ապա Լուկասը նախկինում հանդես է եկել եզրային հարձակվողի դիրքում, սակայն հետո վերապատրաստվել է աջ եզրային պաշտպանի դիրքում: