Մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, որը պատկանում է «Ֆիորենտինային», հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ 26-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը վերջերս հանդիպում է անցկացրել պոտենցիալ նորեկի հետ։
Կողմերը բանակցությունները կշարունակեն ԱԱ-2022-ից ավարտից հետո, որտեղ Մարոկկոյի հավաքականը բրոնզե մեդալների համար կպայքարի Խորվաթիայի ընտրանու հետ։