«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում, հայտնում է Fichajes-ը։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը վրացի վինգերին դիտարկում է որպես ֆրանսիացի Ուսման Դեմբելեի հավանական փոխարինող, ում ապագան դեռևս անորոշ է։
Ավելի վաղ նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Մադրիդի «Ռեալը»:
21-ամյա Կվարացխելիան «Նապոլիին» է միացել այս ամառ: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։