Հայտնի է, թե որքան գումարի դիմաց կվաճառվի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը պատրաստ է վաճառել ակումբը 5 միլիարդ ֆունտով, հայտնում է Sky Sports-ը:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ վաճառքի մասին հայտարարությունից անմիջապես հետո ակումբի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 17%-ով՝ ավելացնելով ակումբի շուկայական կապիտալիզացիան գրեթե 400 մլն․ դոլարով։

Նշենք, որ ընտանիքը ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2005 թվականին մոտ 800 միլիոն դոլարով: