«Ինտերը» Դենզել Դամֆրիսին փոխարինող է գտել

«Թոթենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալը մնում է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում՝ որպես փոխարինող Դենզել Դամֆրիսին, ով գտնվում է ԱՊԼ-ի մյուս բարձրակարգ ակումբների՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Ինտերը» Էմերսոնին տեսնում է որպես Դամֆրիսին փոխարինող: Չնայած այն հանգամանքին, որ բրազիլացին «Թոթենհեմի» հիմնական պաշտպանն է, գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ չէ նրա ելույթներից

Հիշեցնենք, որ Էմերսոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2021 թվականից: