Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է տեղափոխվել ՄԼՍ, հայտնում է Sports.es-ը։
Աղբյուրի համաձայն, Էդեն Ազարը պատրաստ չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ֆուտբոլիստը ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո նոր փոխել ակումբային գրանցումը։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Չելսիից»։