Մյունխենի «Բավարիան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի ֆուտբոլիստի հետ

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ, հայտնում է Sport Bild-ը։

Բունդեսլիգայի չեմպիոնի ղեկավարները նախատեսում են նոր պայմանագիր կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։