«Բարսելոնայի» ֆուտբոլիստը սկսել է անհատական ձևով մարզումները

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը սկսել է անհատական ​​մարզումները։ Այս մասին հայտնում են Marca-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին դանիացի ֆուտբոլիստը ձախ կոճի կապանների վնասվածք էր ստացել: Սպասվում է, որ մի քանի օրից սկանդինավցին կվերադառնա թիմի հիմնական խումբ։

Նշենք, որ 26-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։