«Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենից։
Կատալոնական ակումբը դարպասապահին տեղեկացրել է, որ չի պատրաստվում վաճառել նրան՝ չնայած «Բարսայի» առջև ծառացած ֆինանսական դժվարություններին։
Ակումբի ղեկավարությունն ու մարզիչ Չավին վստահ են, որ գերմանացին առանցքային դերակատար կլինի նոր թիմի կառուցման գործում: Ե՛վ ակումբը, և՛ մարզիչը լիովին վստահում են Տեր Շտեգենին, հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անձեռնմխելիների ցուցակում են նաև Ռոնալդ Արաուխոն, Գավին, Նիկո Գոնսալեսը, Պեդրին և Անսու Ֆատին։