World Cup 2022. Մադրիդի «Ռեալի» ապագա ֆուտբոլիստը գովերգել է Լիոնել Մեսսիին

Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, ով 2024 թվականին կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կայացած Արգենտինա – Խորվաթիա (3-0) խաղից հետո Թվիթերում հիացական գրառում է կատարել «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսիի խաղի մասին:

«Մեսսին խենթ է: Ի՞նչ էր սա»,- գրել է Էնդրիկը ու քիչ անց ջնջել գրառումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 16-ամյա Էնդրիկի տեղափոխության դիմաց «Ռեալը» կվճարի 60+12 միլիոն եվրո: Տրանսֆերը կկայանա 2024 թվականին, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: