Պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով ներկայումս փայլում է Մարոկկոյի հավաքականում ԱԱ-2022-ում, կցանկանար վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Ըստ Relevo-ի, Հաքիմին պատրաստ կլինի կրճատել աշխատավարձը, որպեսզի վերադառնա «սերուցքայինների» ճամբար:
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին անցել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմերի միջով։ «Սերուցքայինների» առաջին թիմի համար մարոկկացին անցկացրել է ընդամենը 17 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել։