Սերխիո Բուսկետսը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն ակնկալում է, որ թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կմնա թիմում առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը, մինչև վերջապես ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Այս մասին սոցիալական ցանցերում նշում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, հակառակ վերջին լուրերի, Բուսկետսը դժվար թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա «Բարսելոնայից»: Ակումբը չի նախատեսում ձմռանը բաց թողնել կիսապաշտպանին։

Մոտ ժամանակներս Բուսկետսը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։

«Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստին պահել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ֆուտբոլիստը նաև տարբերակ ունի տեղափոխվել «Ինտեր Մայամիի»: