«Բավարիան» վստահ է «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին ձեռք բերելու հարցում։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ճնշում է գործադրում ղեկավարության վրա՝ ֆուտբոլիստինորքան հնարավոր է շուտ ձեռք բերելու համար, հայտնում է գերմանական մամուլը:
Անձամբ՝ Լայմերը, արդեն համաձայնեցրել է «Բավարիայի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ «Բավարիան» շուտով նոր առաջարկ կանի ավստրիացի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում Լայմերը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: