Կրիշտիանու Ռոնալդուի ու ժորժե Մենդեշի հարաբերությունները լարված են

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հարաբերությունները լարված են, հայտնում է AS-ը:

Պատճառն այն է, որ գործակալը չի կարողանում թոփ ակումբ գտնել 37-ամյա ֆուտբոլիստի համար:

Ռոնալդուի տրանսֆերով հետաքրքրված միակ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրն» է, որը պատրաստ է նրան վճարել տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ: