«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան Պրեմիեր Լիգայից կարող է տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա։ Ըստ ինսայդեր Քրիստիան Ֆալկի՝ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է նրա ծառայություններով։
«Իշամեղուների» ղեկավարությունը դիտարկում է իվուարցու թեկնածությունը՝ որպես այլընտրանք Յուսուֆ Մուկոկոյին, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական թոփ-ակումբները։
Ընթացիկ մրցաշրջանում Զահան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Վիլֆրիդի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։