Պաշտպան Բենժամին Պավարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ և մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Bild-ը։
26-ամյա ֆուտբոլիստը հասկացնել է տվել, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Ֆրանսիացին և ակումբը պայմանավորվել են, որ ավելի լավ է, որ նա հեռանա Մյունխենից 2023 թվականի ամռանը, որպեսզի «Բավարիան» գոնե որոշ միջոցներ ստանա նրա տրանսֆերի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Պավարի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։