Հասան Սալիհամիջիչ. «Երբ գա փոխարինող փնտրելու ժամանակը, մենք չենք շտապի որոշում կայացնել»

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հասկացրել է, որ ակումբը մտադիր չէ փոխարինող գտնել դարպասապահ Մանուել Նոյերին, ով այս մրցաշրջանում այլևս չի օգնի Յուլիան Նագելսմանի թիմին ոտքի կոտրվածքի պատճառով։

«Երբ գա փոխարինող փնտրելու ժամանակը, մենք չենք շտապի որոշում կայացնել: Մենք հանգիստ կգործենք և կկշռադատենք դրական և բացասական կողմերը»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Bild-ը։