Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ ազգային թիմից: Ինչպես տեղեկացնում է Correio da Manhã պարբերականը, պորտուգալացի հարձակվողը մտադիր է մրցելույթները շարունակել հավաքականում և ցանկանում է մասնակցել ԵՎՐՈ 2024-ին:
Տեղեկացվում է նաև, որ ամեն ինչ կախված է հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի վերջնական որոշումից, ով մտադիր է լքել զբաղեցրած իր պաշտոնը: Համաձայն պորտուգալական պարբերականի տարածած տեղեկության, Ռոնալդուն հավաքականին հրաժեշտ կտա միայն 2024 թվականին:
37-ամյա հարձակվողը հասկանում է, որ տվյալ պահին լավ մարզավիճակում չէ, ինչի հիմնական մեղավորը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղային պրակտիկայի պակասն էր: