Սերխիո Բուսկետսը կարող է ավարտել միջազգային կարիերան

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մտածում է միջազգային կարիերան ավարտելու մասին։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպանը մոտ է նման որոշում կայացնելուն:

Հիշեցնենք, որ Բուսկետսն Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի ապրիլին և այդ ժամանակվանից թիմի հետ հաղթել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուսկետսը կարող է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։