Լուկա Մոդրիչը պատմել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել կարիերան։

«Կցանկանայի կարիերաս ավարտել «Ռեալում»: Սա իմ երազանքն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։

Նշենք, որ 37-ամյա խորվաթի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։