Իսկոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն մոտ ժամանակներս կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես հայտնում է Sport Witness-ը, իսպանացի կիսապաշտպանը վիճաբանել է անդալուզացի մարզական տնօրեն Մոնչիի հետ, ինչի արդյունքում «Սևիլիան» ցանկանում է ազատվել ֆուտբոլիստից։

Մառախլապատ Ալբիոնում ֆուտբոլիստը պատրաստ է պատսպարվել «Վուլվերհեմփթոնի» մոտ, որտեղ աշխատում է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին։

Հիշեցնենք, որ Իսկոն «Սևիլիայի» հետ պայմանագիր է կնքել միայն այս ամառ՝ որպես ազատ գործակալ։