World Cup 2022. Վինիսիուս Ժունիոր. «Հիշեք՝ Բրազիլիան 2026 թվականին կնվաճի Աշխարհի գավաթը»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է իր ազգային հավաքականի՝ այժմ Կատարում ընթացող ԱԱ-2022-ից հեռանալու մասին։

«Կարևոր պահին ձախողվեցինք և բոլորին հուսահատեցրեցինք, կներեք: Շնորհակալություն ձեր աջակցության և սիրո համար: Բրազիլիան 2026թ․-ին կնվաճի ԱԱ-2026-ը, հիշեք սա»,- գրել է Վինիսիուսը իր սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի 1/4-րդ եզրափակչի խաղում Պենտակամպեոնները պարտվեցին Խորվաթիայի հավաքականին և դուրս մնացին հետագա պայքարից։