World Cup 2022. Օրելիեն Չուամենի. «Պետք է կիսաեզրափակչում հաղթել Մարոկկոյին»

Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին:

«Արդյո՞ք մենք նորից կդառնանք աշխարհի չեմպիոն։ Նախ պետք է կիսաեզրափակչում հաղթել Մարոկկոյին։ Պետք է լավ պատրաստվենք այս մրցակցին, իսկ հետո մտածենք եզրափակիչ հանդիպման մասին։

Մարոկկոյի հետ հանդիպումը հիանալի կլինի, ես դրանում վստահ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը։