World Cup 2022. Աշրաֆ Հակիմին դիմել է Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին դիմել է իր ֆրանսիացի թիմակից Կիլիան Մբապպեին, ում հետ կհանդիպի ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում։

«Կհանդիպենք շուտով, իմ ընկեր», – գրել է մարոկկացին իր սոցցանցերում։

Նշենք, որ Ֆրանսիա – Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։